Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ-տեղեկությունները, Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցի թիվ 47 տնից բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ս/թ հունիսի 26-ից հետախուզվում էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի կողմից ԼՂՀ քրեական օրենսգքրի 179 հոդվածի 1-ին մասի եւ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























