Չելյաբինսկ երկրամասի Կոպեյսկի՝ նոյեմբերի վերջին ապստամբություն բարձրացրած № 6 գաղութի պետը կալանավորվել է որպես կասկածյալ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌՀՀ ՔԲ ավագ օգնական Վլադիմիր Շիշկովին, Դենիս Մեխանովը կալանավորվել է Ռուսաստանի ՔՕ 286-րդ հոդվածի համաձայն (Պաշտոնական լիազորությունների վերազանցում)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դաշնային քրեակատարողական ծառայության 12 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։Նրանց մեջ մտնում են պաշտոնյաներ, ղեկավար աշխատակիցներ եւ նրանց տեղակալներ։
Մի քանի օր առաջ խուզարկվել են գաղութի աշխատակիցների բնակարանները։ Առգրավվել են Կոպեյսկի բանտարկյալներից դրամական միջոցներ շորթելու գործի հետաքննության վերաբերյալ իրեղեն ապացույցներ, հայտնում է ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ Կոպեյսկի № 6 գաղութի բանտարկյալները նոյեմբերի վերջին բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ դաժան վերաբերմունքի համար։ Դրանից հետո, Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է Դաշնային քրեակատարողական ծառայության փոխտնօրեն Ալեքսեյ Վելիչկոյին, սակայն նախագահի հրամանում չի ասվում, թե արդյոք այդ որոշումը կապ ունի՞ Կոպեյսկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։





























