«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին: Պարգեւատրման արարողությունն անցկացվել է Խանջյան 35 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:
115 մարդ դարձել են առաջին փուլի հաղթող: Գլխավոր մրցանակը` պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, շահեց Ալինա Ե.-ն քաղաք Երեւանից: Գագիկ Ա.-ն քաղաք Սեւանից, Ռաֆիկ Մ.-ն քաղաք Աշտարակից, ինչպես նաեւ երեւանցիներ Կարեն Պ.-ն եւ Վահե Ղ.-ն արժանացան նեթբուք Lenovo IdeaPad S10-3 մրցանակին: Իրենց հասցեատերերին գտան նաեւ Samsung GT-I 9001 եւ Nokia E 72 սմարթֆոնները: Ընդհանուր առմամբ, խաղարկվեց 10 սմարթֆոն եւ 100 Beeline USB-մոդեմ:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին եւ հայտնում շնորհակալություն մասնակցության համար:
Նախընտրելով «ՍուպերՄիքս» սակագնային փաթեթը` Դուք ընտրել եք հարմարավետ եւ մատչելի փաթեթ, որի առանձնահատկություններից է նաեւ Ինտերնետի ցածր սակագինը: Թող այս ամանորյա նվերները` պլանշետները, նեթբուքերը եւ սմարթֆոները Ձեր նախընտրած սակագնային փաթեթի հետ միասին դարձնեն Ամանորյա տոները ավելի հաճելի` պարգեւելով Ձեզ դրական զգացմունքներ եւ հաճելի րոպեներ Ձեր հարազատների եւ ընկերների հետ շփման ժամանակ», -նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ վիճակախաղն անց է կացվում 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է 575 մրցանակ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին եւ դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:
Հատուկ համակարգչային ծրագիրը, յուրաքանչյուր շաբաթ պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ: Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը:
«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ գրված է հաղթողների ազգանունները եւ անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների եւ անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:





























