Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Վարդուհի Պետրոսյանը փիլիսոփայության դոկտոր է, 21 գիտական հոդվածների, 30 գիտական համառոտագրերի հեղինակ: Ղեկավարել է բազմաթիվ առողջապահական ծրագրեր Հայաստանում եւ հեղինակել 44 զեկույց այդ ծրագրերի մասին: Միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, հանրային քննարկումներ, դասընթացներ: