Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի նիստում քննարկել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը:
ՀԾԿՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 33 մլրդ 980 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման եւ ընդլայնման, գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման եւ այլ ներդրումների իրականացման նպատակով:
Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։




























