Նախագահական ընտրություններին ընդառաջ ստեղծված իրավիճակը առաջին հերթին շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս գործող նախագահին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը  այս ամենից խորը վերլուծության պետք է գա, եզրակացնի եւ հրապարակ գա այնպիսի ծրագրով , որ գոնե բավարարի ժողովրդի, հասարակության խնդիրների լուծումը: «Ըստ էության, ոչ մրցակցային կամ թերի մրցակցային ընտրություններ են: Հարցը այստեղ մենակ հաջողելը եւ հաղթելը չէ, այլ լսել տեսնել, թե ովքեր չեն մասնակցում, ինչ են պահանջում երկրի առաջ ծանրացած խնդիրների լուծման առումով եւ դրա հետ հաշվի նստել»,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը: ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն էլ ավելացրեց, որ իրականում վտանգ կա, որ իշխանությունները կարող են Պյուռոսյան հաղթանակ տանել: «Դրա համար նախ իրենք պետք է մտածեին, թե ինչ է արվել քաղաքական դաշտում: Բայց տեսականորեն մի մխիթարական բան կա: Անշուշտ ընտրությունները մրցակցային չեն եւ իշխանությունները գոնե այս ընտրությունների ժամանակ, հուսով եմ, ձեռնպահ կլինեն  ապավինելու օլիգարխների, թաղի հեղինակությունների ծառայություններից, ընտրակաշառքի դիմելուց: Եվ թեկուզ, ոչ մրցակցային ընտրությունների պարագայում հարավորություն կնձեռնվի անցկացնել ազատ, արդար ընտրություններ»,- հույս հայտնեց Արսեն Հմաբարձումյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am