Լոռու մարզի Շահումյան գյուղում նոյեմբերի 18-ին փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով մինչ օրս միակ ձերբակալվածը Արտակ Վերանյանն է, եւս երկուսը հետախուզվում են ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով  ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը։ 

«Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ նախկինում ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22։00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ եւ Արեն Վերանյանները եւ Սամվել Դիլոյանը Վանաձորի «Մուշ» ռոստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին՝ անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու նպատակով։ Զրուցակիցների միջեւ վեճ է ծագել, որի ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին եւ սպանել նրան։ Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի նկատմամբ հետախուզում է հայտարարաված»,- գրում է «Հայկական ժամանակը»։