Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հաստատեց Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Միքայել Զաքարի Նարիմանյանի ընտրության արդյունքները:
Հանձնարարվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` Մ.Նարիմանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ Մ. Նարիմանյանը ռեկտոր է ընտրվել 30 կողմ ձայներով:





























