2013թ. Ռուսաստանն սկսելու է Կրասնոյարսկում եւ Ալթայի երկրամասում նոր ռադիոտեղորոշիչ կայանների կառուցումը: Այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն:

«Նոր կայաններ կառուցվելու են Ռուսաստանի ողջ երկայնքով, այդ թվում`է Ենիսեյկսում եւ Բարնաուլում»,ճ ասել է նա, հաղորդում է «Գազետա.ru»-ն: Խոսքը գնում է «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ների մասին: «Կայանը պատրաստ է կատարել իր առջեւ դրված խնդիրներն արդեն այսօր: Մարտական հերթապահության անցնելու մասին դուք կիմանաք մոտ ապագայում»,- ընդգծել է փոխնախարարը:

ՌԴ ՊՆ ծրագրերով` նախատեսվում է ՌԼԿ-ներ կառուցել Կոմիի Հանրապետության Պեչորա, Ալթայի Բարնաուլ եւ Կրասնոյարսկի Ենիսեյսկ քաղաքներում: Նոր տիպի կայանները փոխարինելու են «Դնեպր», «Վոլգա» եւ «Դարյալ» արդեն հնացած ռադարներին: