«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, Ռուսաստանի պետական սանիտարական գլխավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ ռուսն ինքն իրենից սարսափելի թշնամի չունի: Եվ քանի օր տոնական օրերին նա ինքն իր տրամադրության տակ կլինի, հետեւաբար Ռուսաստանին «սարսափի տասնօրյակ» է սպասվում:

 «Մենք սարսափի տասնօրյակի շեմին ենք, մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունն ինքն իր տրամադրության տակ կլինի: Իսկ ռուսաստանցին իրենից սարսափելի թշնամի չունի», - դեկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսում հայտնել է Օնիշչենկոն: Ըստ նրա՝ լավագույն դեպքում բնակիչները «անիմաստ ժամանակ կանցկացնեն  հեռուստացույցի առջեւ»:

 «Իսկ հեռուստահաղորդումներից ամենամարդասիրականը սպանությունների մասին հաղորդումներն են», - բժշկի խոսքերը մեջբերում  է utro.ru-ն:

Որկրամոլությունից, ոգելից խմիչքների չարաշահումից եւ երկար ժամանակ հեռուստացույցի առջեւ երկար նստելուց խուսափելուց բացի Օնիշչենկոն խորհուրդ է տվել շատ քնել, սահել դահուկներով եւ չմուշկներով:

Նա միաժամանակ նախկինում սպորտով չզբաղված քաղաքացիներին նախազգուշացրել է կտրուկ մեկնարկից:

 «Ավելի լավ է դահուկներով անտառում շրջել, քան սարից իջնել: կատարեք ձեր տասը հազար քայլը, որոնք ամեն օր պետք է քայլեք՝ անկախ Նոր տարուց: Դա ֆիզիոլոգիական նորմա է», - ընդգծել է նա: