Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`գրանցվել է 3.8% գնաճ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

Երեւանի կենտրոնի խանութներում մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ ձվի գինը տատանվում է 55-70 դրամի սահմաններում:

Շուկաներում կարելի է գործարանային ձու գնել նաեւ 45 կամ 50 դրամով, այնինչ տնական ձուն համեմատաբար թանկ է՝ մինչեւ 100 դրամ: Վաճառողները դա Ամանորի հետ չեն կապում՝ տնական ձուն բավական թանկացել է դեռ 2 ամիս առաջ:

Ընդհանուր առմամբ՝ խանութներում ձվի դեֆիցիտ կամ խուճապ չկա:

Նշենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ իրենց մոնիտորինգը դեկտեմբերին ձվի 3 դրամ թանկացում է արձանագրել: