Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը Կարս քաղաքում մասնակցել է քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսային ծառայության բացմանը եւ որպես օպերատոր մի քանի քաղաքացու պատասխանել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշի հետ հանդիպումից հետո իրականացրել է թեժ գծի նոր սարքավորումներով ապահոված կայանի բացումը։

Թուրք նախարարը բոլորի ներկայությամբ ականջակալներ է դրել եւ որպես օպերատոր պատասխանել մի քանի քաղաքացու՝ ծիծաղեցնելով հավաքվածներին։

Նախարարին խիստ զարմացրել եւ ծիծաղեցրել է մի քաղաքացու արձագանքը։ Քաղաքացին, չիմանալով, որ նախարարի հետ է զրուցում, ասել է. «Այս ի՞նչ հոգնած-հոգնած ես խոսում, ոնց-որ լեռ բարձրացող բեռնված բեռնատար  մեքենա լինես։ Նորմալ խոսացող կին չկա՞, որ քեզ գտան»։