Ամանորյա տոներին Մեծ Ուստյուգում Ձմեռ պապի տուն կայցելի ավելի քան 45 հազար մարդ, որոնցից շուրջ մեկ երրորդը կժամանեն կազմակերպված զբոսաշրջային խմբերի կազմում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Մեծ Ուստյուգում սպասվում են առավելագույնը 15 հազար երեխա եւ նրանց ուղեկցողները` կազմակերպված խմբերի կազմում: Նաեւ այդ ժամանակահատվածում սպասում ենք շուրջ 30 հազար զբոսաշրջիկների», - ասել է նա: Ըստ Օնիշչենկոյի` հունվարի 4-ին արդեն 60 կազմակերպված մանկական խմբեր Մեծ Ուստյուգ են ժամանել` 5113 հոգի, որոնցից 2,5 հազարը` երեխա եւ այդքան էլ ուղեկցող: Այսօր սպասվում է եւս 27 խմբերի ժամանում` գրեթե 3,3 հազար մարդ: Իրականացվում է երեխաների հասարակական սնունդը կազմակեպող ձեռնարկությունների գործունեության վերահսկողություն, նշել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը:





























