Հունվարի 5-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի 129-րդ բնակարանի բնակիչը 1-ին կարգի հաշմանդամ է եւ շտապօգնության ավտոմեքենային մոտենալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները 1966 թ. ծնված Ա. Բաղդասարյանին հաշմանդամի սայլակով 12-րդ հարկից իջեցրել են եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




























