Հունվարի 3-ի գիշերը, ժամը 02.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 2-ի ժամը15.30-ից մինչեւ հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իր տնից գողացել են բջջային հեռախոս եւ 230.000 դրամ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Իվան Մելքոնյանը, որը հունվարի 3-ին, ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ ներկայացրել գողոնը:

Կատարվում է քննություն: