Հունվարի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























