Հունվարի 6-ին, ժամը 23.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ»-ի վարորդ Կառլեն Մ.-ին տեղափոխել են Ապարան քաղաք: