Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակվել է «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «ՈՒՐԱԼ» մակնիշի ամենագնացը: Պարզվել է, որ ձնաբքի հետեւանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա, որոնց 12 ուղեւորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք:
Այնուհետեւ Ապարան են քարշակել Վարդենիս գյուղի մոտ արգելափակված եւ խափանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան` 6 ուղեւորներով: Ժամը 06.40-ի դրությամբ, «Ապարան ՃՇՇ» ընկերության աշխատակիցների հետ համատեղ աշխատանքների արդյունքում բացվել են Ապարան-Քուչակ եւ Ապարան-Միրաք ավտոճանապարհները եւ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:




























