Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 06.26-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան- Հանքավան ավտոճանապարհին` «Տաք ջուր» չհասած, ձնաբքի հետեւանքով արգելափակվել է «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ից, դուրս են բերել ձնաբքի հետեւանքով արգելափակված «Մերսեդես» մակնիշի 50 տտ 011 համարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում, ձնաբքի հետեւանքով, արգելափակվել է ավտոմեքենա: Դեպքի մասին տեղեկացվել են «Մարտունու ՃՇՇ» եւ «Եղեգնաձորի ՃՇՇ» ընկերությունների հերթապահները, ովքեր տեղեկացրել են, որ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով աշխատանքները կվերսկսվեն ժամը 06.00-ի սահմաններում: Ժամը 07.25-ի սահմաններում նրանք սկսել են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն օրը, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի բուժական-հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների օգնությամբ արգելափակումից դուրս է բերվել «ֆոլքսվագեն պասատ» մակնիշի ավտոմեքենան: