Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 13.41-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շառլ Անձնավուր փողոցի թիվ 83 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.56-ին, մարվել` 14.01-ին: Այրվել է Ա. Միսակյանին պատկանող տան տանիքը` 2 քմ մակերեսով եւ տանիքում կուտակված փայտի թեփ` 2 խմ:





























