Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը նախագահական առաջիկա ընտրություններին աջակցում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երգիչը Facebook-ի իր էջում գրել է. «Հուսով եմ՝ լավ եք անցկացնում արձակուրդները:
Չափազանց խրախուսելի է, երբ տեսնում եմ որպես Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պես մարդուն, Հայաստանի նախկին արտգործնախարարին, ով խոսել է Թեղուտի անտառի եւ շրջակա միջավայրի պահպանման մասին: Տնտեսական արդար առաջընթացի համար բոլորը կարող են պայքարել` համատեղելով բնապահպանական կայուն վիճակը եւ էկո պատասխանատվությունը»:





























