Ապարան քաղաքի Նարեկացի 5-րդ փողոցում ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 8-ին, ժամը 05.38-ին «1-03» ծառայության աշխատակցից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնաց): Ժամը 06.20-ին հրշեջ-փրկարարները հիվանդին տեղափոխել են Ապարանի քաղաք բ/կ: