Ամանորը Ռուսաստանում անխուսափելիորեն ուղեկցվում է մեծ քանակով ալկոհոլի կիրառմամբ, նույնքան անխուսափելի են լինում ողբերգությունները: Այսպես, Սվերդլովի հարբած բնակչուհին դանակահարել է հարեւանին: Կամչատկայում մեկ այլ բնակչուհի հարբած վիճակում ինքնահրկիզվել է:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Սվերդլովի մազի Բոգդանովիչ քաղաքի տներից մեկում Սուրբ ծննդի առթիվ ոգելից խմիչքներ խմելն ավարտվել է սպանությամբ: Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը  շենքերից մեկի նախամուտքում 34-ամյա տղամարդու մարմին են հայտնաբերել՝ դանակահարության հետքերով:

Սպանություն գործելու կասկածանքով ձերբակալվել է տեղի 33-ամյա բնակչուհին: Քննության վարկածով՝ հարեւանների կերուխումի աղմուկից դժգոհ տուժածը հունվարի 7-ի ուշ երեկոյան գնացել է բողոքելու: Նրա եւ 47-ամյա տղամարդու միջեւ կռիվ է սկսվել: Կռվի ընթացքում բաժակակցին դանակով օգնության է հասել  հարբած կինը: Կրծքին ստացած հարվածից հակառակորդը տեղում մահացել է:

Կամչատկայի երկրամասի Վիլյուչինսկ քաղաքում տեղի 47-ամյա հարբած բնակչուհին ինքնասպան է եղել: ՌԴ ՔԿ տվյալով՝ հունվարի 6-ի առավոտյան ոգելից խմիչք խմելուց հետո  կինը վրան ացետոն է լցրել եւ ինքնահրկիզվել: Նա մարմնական 2-3-րդ կարգի այրվածքներ է ստացել եւ հիվանդանոցում մահացել: