Հունվարի 8-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1994 թ. հունիսի 24-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: