Չելյաբինսկ երկրամասի Կասլինսկի շրջանի Յուշկովո գյուղի բնակելի տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել են 4,3 եւ 1-ամյա երեք աղջնակներ: Ձերժինսկի փողոցում գտնվող տունն ամբողջությամբ ոչնչացվել է կրակից, հաղորդել են տեղի փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:

Ինչպես գրում է Накануне.RU –ն, գիշերը զոհվածների մայրն  արթնացել է ծխի հոտից եւ նախապես ինքնուրույն է փորձել մարել կրակը: Բայց, ավելի ուշ, դուրս է նետվել տանից` հարեւաններին օգնության կանչելու համար: Դա փրկել է կնոջը: Նա այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: