Մոսկվայի ակումբներից մեկում պահակախումբը դաժան ծեծի է ենթարկել հաճախորդներին: Երկու մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, միաժամանակ, ըստ իրավապաշտպանների, ոստիկանությունը հանցագործների նկատմամբ միջոցներ չի ձեռնարկում, ոչ ոք չի ձերբակալվել, ոչ էլ հարցաքննության ենթարկվել:
«Ռոսբալտը» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 6-ին «Եգիպտոս» ակումբում (Յարցեւսկայա փող., շ. 22): Ծեծի են ենթարկվել երկու մոսկվացիներ:
Ակումբից դուրս գալիս երիտասարդներին բռնել եւ ծեծել են հսկիչները: Երկու տուժածները ծանր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում: Դենիսով Բորիսը վերին ծնոտի բաց կոտրվածքով եւ ակնակապիճի վնասվածքով գտնվում է 36-րդ կլինիկական հիվանդանոցում: Նրան կուրանալու վտանգ է սպառնում: Ստարովոյտով Եվգենին Պիրոգովի անվան թիվ 1 հիվանդանոցում է՝ ծեծի հետքերով եւ կոտրված ատամներով:




























