Խոշոր ձնակույտ է գրանցվել Անդրկովկասյան մայրուղու Ռոկսկի թունելի մոտակայքում գտնվող զորամասի տարածքում:Այս մասին հաղորդել է  Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ձնակույտը վնասել է գեներատորային շինությունն, որի հետեւանքով զորամասը մնացել է առանց լույսի եւ ջերմության: Մամուլի ծառայության տվյալներով` զինծառայողներից տուժողներ չկան, քանի որ նրանք ճիշտ ժամանակին լքել են զորամասը:

«Տոյ» ձնակույտի հոսքն եղել է հունվարի 8-ին առավոտյան ժամը 9-ին: Հարավային Օսիայում նախատեսել են մոտ ժամանակներում ՀՕ ԱԻՆ տեխնիկա ուղարկել`ռուս զինծառայողներին օգնելու համար, հաղորդում է «ԱիՖ»-ը:

Այժմ դուրս հանված զինծառայողները ապահովված են մեկ շաբաթվա սնունդով: Մայրուղում, ուժեղ ձնահոսքի պատճառով, որը շարունակվում է արդեն երկրորդ օրը, հայտարարվել է ձնակույտի առավելագույն վտանգավոր իրադրություն: Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ուժեղ ձնակույտի պատճառով Անդրկովկասյան մայրուղին փակվել էր երթեւկության համար: