Պոլսո Հայոց պատրիարքարանում հունվարի 6-ին նշվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը, որին մեծ թվով հյուրեր են մասնակցել։
Թուրքական Sisligazetesi.com կայքի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանում պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ նշվել է Սուրբ Ծնունդը եւ Աստվածահայտնությունը։
Տոնական միջոցառմանը մասնակցել են հունական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղեմեոսը, ասորական եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, Վատիկանի ներկայացուցիչը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Ումութ Օրանը, Բաքըրքյոյի քաղաքապետ Աթեծ Ունալ Էրզենը, Ստամբուլին հարակից կղզիների քաղաքապետ Մուսթաֆա Ֆարսաքօղլուն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։





























