Առաջիկա գիշեր Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն: Որոշ մարզերում հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 15 – 20 մ/վ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը, սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը՝ -1+1 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-6,

Կոտայքում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-6,

Գեղարքունիքում՝ գիշերը՝-8-13, ցերեկը՝ -1-6,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -1-5,

Տավուշում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-3,

Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ -1+3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ 0+4: