Տոնական օրերին Լոռիի մարզի Ճոճկան գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հունվարի 3-ին ժամը 14:30-ի սահմաննեեւրում Ճոճկան գյուղի բնակիչ, 79-ամյա Արամ Մ-ն տան կից շինությունում ինքնասպանություն է գործել՝ որսորդական հրացանով  կրակելով իր գլխին:  NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանն ասաց, որ Արամ Մ.-ն գյուղում բնակվում էր կնոջ հետ, տղաները բնակվելիս են եղել Երեւանում: «Դեպքի օրը տղաները հայրական տանն էին, Արամ Մ.ն ուռուցք ուներ, օրվա մեծ մասն անց էր կացնում անկողնում պառկած, տղաներն ու թոռները դեպքի օրը տանն են եղել, հաց են կերել, խմել, հետո Արամը դուրս ա եկել տնից, գնացել կողքի շինություն ու կրակել, կրակոցի ձայնից վրա են հասել տան անդամներն ու տեսել, թե ինչ է կատարվել»,-ասաց նա, հավելելով, որ նա հավանաբար այդ քայլին է դիմել իր վիճակից ելնելով:

Ի դեպ, ինքնասպան եղած Արամ Մ.-ն ինքասպանությունից առաջ նաեւ գրություն է թողել, որտեղ նշել է, որ նման քայլի է դիմում, քանի որ չի ուզում, որ ընտանիքի անդամները անկողնային հիվանդ պահեն:

Ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժնում քննություն է կատարվում: Նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն: