Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 8-ին, ժամը 11.29-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն» մակնիշի 18 LT 777 (վարորդ` 32-ամյա Ա. Ճաղարյան) եւ «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող «Գրեդել» մակնիշի DU 99 պետհամարանիշերով (վարորդ` 63-ամյա Մ. Պետրոսյան) ավտոմեքենանները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ՃՈ աշխատակիցները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 58-ամյա Ս. Դալլաքյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 29-ամյա Գ. Մելքումյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: