Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 8-ին, ժամը 13.46-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:




























