Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքը փակ է:

Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան-Սեւան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց: