2012թ. դեկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ամերիաբանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե այժմ նա գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

«Տեղեկացնում ենք նաեւ, որ սույն միջադեպը որեւէ կերպ չէր կարող անդրադառնալ Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի աշխատանքի վրա, քանզի միջադեպը տեղի է ունեցել մասնաճյուղի տարածքից դուրս: Ներկայումս մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ: