Երեւանի վատ եղանակը չի ազդել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքի վրա: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայաննաշխատել եւ աշխատում է սովորական ռեժիմով: «Թռիչքուղու մաքրման աշխատանքներ են իրականացվում: Որեւէ խախտում կամ խնդիր չկա»,-ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 8-ի առավոտից, Երեւանում եղանակն անկայուն էր: Գիշերվա անձրեւը սկզբում փոխարինվեց արեւի երեւան գալով, ապա երկինքը մռայլվեց, ուժեղ քամի ու ձյուն սկսվեց: Ներկայումս ձյունը դադարել է:

Հիշեցնենք, որ խնդիրներ առաջանալու դեպքում որպես պահեստային օդանավակայան օգտագործվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը: