«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Կարեն Յուրայի Շախնազարյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը: Կ. Շախնազարյանն իր պարտականությունները կստանձնի հունվարի 9-ին:
Նշենք, որ «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այդ պաշտոնից հեռացել է դեկտեմբերի 28-ին` պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ:
Կ. Շախնազարյանը մինչ այս նշանակումը «ԱրմենՏելի» ֆինանսական տնօրենն էր:




























