Հունվարի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնունքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել եւ առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր:
Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























