Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 19.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը եւ Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը:
Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երեւան-Սեւան ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:





























