Հունվարի 8-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցից երեք բնակիչներ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց ամառանոցում, էլեկտրական հոսանք արտադրող, բենզինով աշխատող ագրեգատից արտանետված գազից:
Հանգամանքները պարզվում են:




























