Հայաստանի քաղաքական դաշտը ամայացած վիճակում չէ, սակայն կաթվածահար վիճակում է: Այս մասին այսօր` հունվարի իննին հրավիրված ասուլիսին ասաց ԲՀԿ անդամ, դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը եւ ավելացրեց, որ կաթվածահարությունը բարդ հիվանդություն է:
Վերջինս, հետեւաբար կարծում է, որ տեւական ժամանակ կպահանջվի դրա բուժման համար: Վարդան Բոստանջյանը միաժամանակ կարծում է, որ առաջադրված թեկնածուները չեն կարող լուրջ մրցակից լինել գործող նախագահին: Վարդան Բոստանջյանը նաեւ նշեց, որ մենք չենք կարողանում գնահատել Պարույր Հայրիկյանի նման անձնավորությանը, ում պարտական ենք մեր անկախության համար: Նաեւ նշեց, որ հրեաները մինչեւ անգամ Բագրատյանին կարող էին Նոբելյան մրցանակ տալ, այնինչ մենք գնահատել չգիտենք:
Նրան անմիջապես հակադարձեց ասուլիսին հրավիրված, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` ասելով. «Վա~յ, վա~յ:Այն մասնավորեցումը, ինչ արեց Բագրատյանը, որեւիցե մեկը չարեց»: Վարդան Բոստանջյանը նաեւ ավելացրեց, որ ուզենք, թե չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը մխրճված է ժողվրդավարական արժեքների մեջ: «Մենք պետք է ազգովի գնահատել թեկուզ փոքր կապիտալը»,- ավելացրեց Վարդան Բոստանջյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























