Նախագահական ընտրություններին ընդառաջ շատ տարօրինակ եւ յուրօրինակ շրջան է ստեղծվել: Այս մասին այսօր` հունվարի 9-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, նախ տարօրինակ է, որ քաղաքական փորձ, ծրագիր ունեցողները չեն մասնակցում ընտրություններին: Մյուս կողմից մարդիկ կան, ովքեր կարծում են, որ նախագահի պաշտոնը Քաջ Նազարի պաշտոնն է, որ գան նստեն, ասեն` բերեք այս կողմ, բերեք այն կողմ:Ա յնինչ` պետք է ունենան, թիմ, անցած ճանապարհ եւ ծրագիր: «Եթե այսպես շարունակվի, ունենալու ենք այն ինչ ունենք: Պետք է լինենք պահանջատեր եւ այդ պահանջները ներկայացնենք, որ գոնե նվազագույնը իրականացնի, որպեսզի պատրաստվենք հաջորդ ընտրություններին, որը բոլորվին այլ է լինելու»,- ավելացրեց Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը կարծում է, որ փակուղուց դուրս գալու համար պետք է անցնի երեք նախագահների ժամանակաշրջանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am