Հունվարի 8-ին, ժամը 11.30-ին,  «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել  է ճանապարհը մաքրող մեքենային, ինչի հետեւանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի ուղեւորուհին` 1954 թ. ծնված  Սուսաննա  Դալլաքյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: