Հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Անահիտ Տ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: