Հայաստանյան կազմակերպությունների ուղղակի ներդրումների ծավալը արտասահմանում 2012 թ. սեպտեմբերի դրությամբ կազմում է 164,8 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Արտասահմանյան ներդրումների ծավալը 2012 թ. ընթացքում մի փոքր աճել է (տարեսկզբին մոտ 158 մլն դոլար էր): Վիճակագրությունը չի մանրամասնում, թե ո՞ր երկրներում են բաշխված արտասահմանյան ներդրումները:

Բացի ուղղակի ներդրումներից՝ մեր կազմակերպությունները արտասահմանում նաեւ մոտ 12 մլն դոլարի պորտֆելային ներդրում են իրականացրել, հիմնականում գնել են պարտատոմսեր:

Առավել մեծ թիվ է կազմում արտասահմանում պահվող դրամական միջոցների ծավալը՝ սեպտեմբերի դրությամբ մոտ 2,5 մլրդ դոլար: Այդ գումարներից 360 մլն  դոլարը բաժին է ընկնում բանկերին, մոտ 2 մլրդ դոլարը՝ ոչ ֆինանսական հատվածին: Տարեսկզբի համեմատ արտասահմանում պահվող դրամական միջոցների ծավալն ավելացել է մոտ 100 մլն դոլարով, հիմնականում բանկերի մասով: