Դեկտեմբերի 31-ի գիշերը մահացած ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի մահվան կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երեւանի Էրեբունիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Մանուկ Սեմերջյանը մեղավոր էր ճանաչվել 4 անձանց սպանության մեջ, որը տեղի են ունեցել Ուկրաինայում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասով: Սկզբում դատապարտվել է մահապատժի, սակայն օրենքի փոփոխությունից հետո մահապատիժը վերափոխվել է ցմահ ազատազրկման: Հիշեցենք, որ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին 5 տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի: Վերջինս պայքարում էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքի համար: Նա կարող էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել դեռ 1 տարի եւ 10 ամիս առաջ:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին նաեւ, որ նա տառապել է օրգանիզմի ընդհանուր ինտոքստիկացիայով, ֆիգմայաձեւ աղու ոլորմամբ, որովայնի բորբոքմամբ եւ հաստ աղու ռեզեկցիայից հետո ինչ-որ վիճակով: Հարցին, թե նրա մահվան կապակցությամբ ինչու են նյութեր նախապատրաստվում ասաց.«Ցանկացած դատապարտյալի մահացության փաստով միշտ նյութեր են նախապատրաստվում եւ հետաքննություն է իրականցվում»,- պատասխանեցին ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից: Նշենք, որ Մանուկ Սեմերջյանը մահացել է դեկտեմբերի 31-ին գիշերը ժամը 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:




























