Նախորդ օրը Հայաստանում մի քանի ավտոպատահար է գրանցվել: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հունվարի 8-ին Երեւան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 31105»-ին: «Հոնդայի» վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 8-ի ժամը 9 –ի սահմաններում Կոտայքի մարզի Քախսի գյուղում «ՎԱԶ» ավտոմեքենան բախվել է Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ» ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 16-ի սահմաններում Հրազդան քաղաքում «ՎԱԶ – 2106»-ը բախվել է «ՎԱԶ – 2105»-ին: «ՎԱԶ – 2105»-ի ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերի առթիվ կատարվում է քննություն:




























