Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: