Ադրբեջանական լրատվամիջոցները նոր տարին սկսել են փաստերի նոր կեղծարարությամբ: Այս անգամ ադրբեջանական 1NEWS.AZ-ն ու «ԱզերԹաջ»-ը Եվրամիությանն են փորձում գործիք դարձնել: Բանն այն է, որ ABHaber.Com կայքում թուրք քաղաքագետ Հաքքը Քեսքինը Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ հոդված է հրապարակել, որում ղարաբաղյան պատերազմի մասին բազմաթիվ անճշտություններ: Օրինակ՝ ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցիները թիվը 3710-ից հասել է հինգ հազարի:
Ադրբեջանական լրատվամիջոցները ABHaber.Com-ում թուրք պրոֆեսորի հրապարակած հոդվածը փորձում են ներկայացնել, որպես «Եվրամիության եւ Թուրքիայի համատեղ կայքում» հրապարակված Եվրամիության քաղաքականություն:
Իրականում ABHaber.Com-ը պաշտոնական չէ, եւ չի կարող Եվրամիության պաշտոնական տեսակետն արտահայտել:





























