Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ առատ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15 – 20 մ/վրկ: Ճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ ձնաբուք, օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: «Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ -1-3:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը` -10-15, ցերեկը` -3-8,

Կոտայքում. գիշերը` -10-15, ցերեկը` -3-8,

Գեղարքունիքում. գիշերը` -10-15, ցերեկը` -3-8,

Լոռիում. գիշերը` -7-12, ցերեկը` -1-6,

Տավուշում. գիշերը` -3-8, ցերեկը` 0-4, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -10-15, ցերեկը` -3-8, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` -2-6, ցերեկը` 0-3, 

Արարատում. գիշերը`-2-5, ցերեկը` 0-3,

Արմավիրում. գիշերը` -2-5, ցերեկը` 0-3,

Վայոց ձորի լեռներում. գիշերը`  -8-13, ցերեկը` -2-7, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` -2-5, ցերեկը` 0-3, 

Սյունիքի հովիտներում. գիշերը` 0-4, ցերեկը` -1+3, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը` -2-7, ցերեկը` 0-5,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` 0-3, ցերեկը` -1+3: