Հունվարի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ առգրավել են  վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ  «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության: